Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2026 թ.

«Ասում են՝ Պուտինը Նիկոլի ուսին տպտպացրեց, «աչքով տվեց», էդ սաղ խաղեր են․ այս ամեն ինչը շատ ավելի լուրջ է»․ Նիկոլ Փաշինյան

93
Այսօր, 13:42
«Ասում են՝ Պուտինը Նիկոլի ուսին տպտպացրեց, «աչքով տվեց», էդ սաղ խաղեր են․ այս ամեն ինչը շատ ավելի լուրջ է»․ Նիկոլ Փաշինյան

«Շատերին դուր է գալիս, թե դուք ինչպես եք «դուխով» շփվում Վլադիմիր Պուտինի հետ»,- այսօր ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս դիտարկմանը նշեց․ «Պրիմիտիվիզմը լավ բան չէ․ ուսին տպտպացրեց, աչքով տվեց, շփվում էիք․․․ Այսինքն՝ ձեր տպավորությունն այն է, որ հենց տեսնում ենք իրար, պիտի ի՞նչ անենք»։

«Հարաբերությունները դրական են և շարունակելու են դրական մնալ, բայց դա չի նշանակում, որ մեր պատմությունից 2020 թվականը ջնջվելու է, 2021, 2023 թվականները ջնջվելու են, դա չի նշանակում, որ այն, որ փողը վճարած էր, բայց մեզ սպառազինությունը չէր տրվում, մեր պատմությունից անհետանալու է, չի նշանակում, որ մեր պատմությունից անհետանալու է 2022 թվականի սեպտեմբերը․ 2022 թվականի սեպտեմբերին ՀԱՊԿ-ը իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել՝ սրանից բխող խորքային հետևանքներով։ Փաստն այն է, որ երբ որ մենք զենքով, գազով, ծիրանով կախված ենք մի երկրից, դա սպառնելիք է մեր պետությանը, և մենք պետք է այդ սպառնալիքը կառավարենք։ Մենք ՀՀ անկախության մակարդակը բարձրացնում ենք․․․ Այդ ընթացքում ՀՀ քաղաքական վերլուծական շրջանակներում ասում են՝ Պուտինը Նիկոլի ուսին տպտպացրեց, էդ սաղ խաղեր են, կբացահայտվեն․․․ Այս ամեն ինչը շատ ավելի լուրջ է, քան մեզ մոտ շատերը պատկերացնում են, խոսքը Հայաստանի անկախության և պետականության մասին է»,- ընդգծեց Փաշինյանը։