Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2026 թ.

«Եթե հարբած հովիվը կարողանում է սահմանը հատել, բա ուրիշ նպատակով եկողն ի՞նչ կանի»․ Լիա Սարգսյան

63
Այսօր, 10:36
«Եթե հարբած հովիվը կարողանում է սահմանը հատել, բա ուրիշ նպատակով եկողն ի՞նչ կանի»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարցն այն չէ, որ ադրբեջանցի հովիվը հարբած մոլորվել ու հայտնվել է հայկական կողմում: Հարցն այն է, թե ո՞նց է մարդը խմած-մեռած վիճակում հատել ՀՀ պետական սահմանը։ Այն նույն սահմանը, որն իշխանությունների պնդմամբ ավելի անվտանգ է, քան Երևանի կենտրոնը։
Իսկ այդ ընթացքում ինչո՞վ էին զբաղված ԱԱԾ սահմանապահները։ Լավ, մի՞թե սահմանին գոնե տեսախցիկներ չունենք։
Եթե հարբած հովիվը կարողանում է սահմանը հատել, բա ուրիշ նպատակով եկողն ի՞նչ կանի։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր զինված ադրբեջանցին մտել ու կրակել հայ ընտանիքի վրա, սա ձեզ համար դաս չեղա՞վ, ինչո՞վ է զբաղված ԱԱԾ-ն, հետաքրքիր է՝ ի՞նչ են անում, երբ իրենց գործը նաև սահմանախախտման դեպքերը կանխելն է:
Փաստորեն, անվտանգ սահմանների մասին իշխանությունների ճառերն ընդամենը մի՞ֆ են։
Հիշեցնենք՝ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցի հովիվը եղել է ալկոհոլի ազդեցության տակ»։

Աղբյուրը`   Լիա Սարգսյան