Ադրբեջանական կողմը մանրամասներ է հայտնել ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի հովվի մասին
![]() Ադրբեջանական կողմը մանրամասներ է հայտնել ադրբեջանցի հովվի՝ պետական սահմանը հատելով Հայաստանի տարածք անցնելու մասին: Մասնավորապես՝ ադրբեջանական կայքերի հաղորդմամբ՝ տղամարդը Թովուզի շրջանի Չաթախ գյուղի բնակիչ է եղել։ Նա արածեցրել է իրեն պատկանող անասուններին։ Ըստ տեղեկությունների՝ տղամարդը պարբերաբար ալկոհոլային խմիչք է օգտագործել։ Այդ օրը նույնպես նա անասուններին արածեցնելու է գնացել սահմանամերձ գոտի, որտեղ ալկոհոլ է օգտագործել։ Գտնվելով հարբած վիճակում՝ տղամարդը հատել է Հայաստանի ուղղությամբ սահմանը և ձերբակալվել Չինարի գյուղի սահմանային հատվածում։ Նշենք, որ ըստ հայկական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի քաղաքացին պետական սահմանը հատել և Հայաստանի ուղղությամբ անցել է Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում։ Նրան ձերբակալել է Հայաստանի ռազմական ոստիկանությունը։ |

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին
4412:18
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը
8811:24
Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև (լուսանկար)
12508:24
«Եկել է կանանց որձանալու ժամանակը»․ Արման Մելիքյան
15203:06
«Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել»․ Լևոն Ազիզյան
15100:48
«Ուկրաինայում խաղաղության հասնելու համար Պուտինի և Զելենսկու հանդիպումը պարտադիր չէ». Թրամփ
24200:36
