Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2026 թ.

«Դանիել Իոաննիսիանն ապացույցներ չունի»․ Վահրամ Խաչատրյան

75
Այսօր, 11:54
«Դանիել Իոաննիսիանն ապացույցներ չունի»․ Վահրամ Խաչատրյան

«Դանիել Իոաննիսիանն ապացույցներ չունի և ես հայցով դիմել եմ դատարան, դատարանի որոշումը կլինի, դուք բոլորդ կիմանաք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն՝ արձագանքելով Դանիել Իոաննիսյանի հայտարարութանը, որ «Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին»։

«Ես Ռազմիկ Այվազյանին երբևիցե հանդիպած չկամ, տեսած չկամ, նրան չեմ ճանաչում, լսելով գիտեմ։ Մենք ժողովրդի աջակցությունն ունենք, մեր արած գործերը շատ լավ գիտեն, մենք խի՞ պիտի գնայինք այդպիսի քայլերի»,- շարունակել է մարզպետը։
Լրագրողի դիտարկմանը, որ եթե ճնշումներ չկան՝ ինչու է մարզում ՔՊ-ն միայնակ մասնակցում ընտրություններին, Խաչատրյանը պատասխանել է․ «Որովհետև Արմավիրի մարզի թեկնածու Վարշամ Սարգսյանի ռեյտինգը շատ բարձր է, վստահ եմ, որ մտածել են՝ ձայն չեն հավաքելու, դրա համար չեն առաջադրվել»։

«Դանիել Իոաննիսիանն ապացույցներ չունի»․ Վահրամ Խաչատրյան