8 միլիոն դրամ՝ աֆրիկացիներին Երևան բերելու համար․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «COP17-ի կազմակերպման վրա Հայաստանի կատարած ծախսերից կոռուպցիայի եւ վատնման հոտ է գալիս։ Մինչ ընդդիմությունը փորձում է հաշվել ծախսերի ընդհանուր չափը, նոր ծախսերի մասին ենք իմանում։ Մեկ շաբաթ առաջ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարությունը, առանց միցույթի, ավիատոմսերի ձեռքբերման պայմանագիր է կնքել «Գասպարտուր» ՍՊԸ-ի հետ։ Ըստ դրա՝ գնվել են Կահիրե-Դուբայ-Երեւան-Կահիրե, Նուակշոտ-Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ-Նուակշոտ, Անտանանարիվու-Դուբայ-Երեւան-Դուբայ-Անտանանարիվու, Վանուատու-Բրիսբեն-Դուբայ-Երեւան-Դուբայ-Բրիսբեն-Վանուատու, Կոնակրի-Փարիզ-Երեւան-Կոնակրի, Պարամարիբո-Ամստերդամ-Ստամբուլ-Ե-րեւան-Ստամբուլ-Ամստերդամ-Պարամարիբո, Սան Տոնե-Լիսաբոն-Ֆրանկֆուրտ-Երեւան-Ֆրանկֆուրտ-Լիսաբոն-Սան Տոնե, Նայրոբի-Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ-Նայրոբի, Ամման-Դուբայ-Երեւան-Դուբայ-Ամման, Դուբայ-Երեւան-Ստամբուլ-Դակար-Պրայա-Լիսաբոն, Լիսաբոն-Աթենք-Երեւան-Վարշավա-Լիսաբոն եւ Դաքա-Դուբայ-Երեւան-Դուբայ-Դաքա ուղղություններով ավիատոմսեր։ Մեծ մասն աֆրիկյան քաղաքներից Հայաստան ժամանելու թռիչքներ են, որոնցով աֆրիկացիները ժամանել են COP17-ին մասնակցելու՝ Հայաստանի բյուջեի հաշվին: Այս ավիատոմսերի վրա ծախսվել է 8 մլն 517 հազար 909 դրամ։ Նշենք, որ սա չի մտնում նախապես հայտարարված 30-50 միլիոն դոլար կազմող ծախսերի մեջ»:
|

«ԹՐԻՓՓ-ը նաև Երասխով անցնող ճանապա՞րհն է»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5413:00
«Աղետալի պատերազմից հետո ուրիշ սահմռկեցուցիչ բան դժվար է պատկերացնել», «մի փորձեք լինել ավելի դաշնակ և քոչարյանական»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7112:42
«Կիրառվել են թաքնված տեսախցիկներով արված տեսագրություններ և տարածվել մոնտաժված տեսանյութեր». «Ուժեղ Հայաստան»
7612:36
«ԹՐԻՓՓ-ի լայնությունն ինչքա՞ն է»․ Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին
7612:12
«Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ զեկույցին»․ Պեսկով
8312:00
«Սա ընտրական գործընթացի կացնահարում է». Մեսրոպ Եսայան
9511:48
