Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2026 թ.

«Արդյո՞ք Հայաստանի տարածքով Ադրբեջանը հնարավորություն կունենա զենք-զինամթերք տեղափոխելու»․ Հայկ Մամիջանյան

80
Այսօր, 00:12
«Արդյո՞ք Հայաստանի տարածքով Ադրբեջանը հնարավորություն կունենա զենք-զինամթերք տեղափոխելու»․ Հայկ Մամիջանյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում 2 հարց է ուղղել իշխանություններին՝ ակնկալելով հստակ պատասխաններ։

«Արդյո՞ք Ադրբեջանի տարածքով անցնելիս ՀՀ քաղաքացիներն ու ՀՀ քաղաքացիներին պատկանող բեռները նույն ընթացակարգերով են գնալու»,- հետաքրքրվեց Մամիջանյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրի քննարկմանը, որի ժամանակ հայտարարվեց, որ ադրբեջանցիներն ու ադրբեջանական բեռները՝ Հայաստանի տարածքով անցնելիս չեն ենթարկվելու հայ սահմանապահների ստուգմանը։

Մամիջանյանը հնչեցրեց նաև երկրորդ հարցը. «Արդյո՞ք Հայաստանի տարածքով Ադրբեջանը հնարավորություն կունենա զենք-զինամթերք, սպառազինություն տեղափոխել Նախիջևան։ ՀՀ-ն տեղյակ լինելո՞ւ է, որ Ադրբեջանից Նախիջևան իր տարածով զենք և զինամթերք է տեղափոխվելու և կարողանալո՞ւ է խոչընդոտել դրան»։

Նշենք, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել։