«Ռուսաստանը կողմ է թիմային մակարդակով եռակողմ հանդիպմանը». Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի կողմից կողմերի հետ վերջին երկու օրերի ընթացքում համաձայնեցված Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ նոր հանդիպումը «տեխնիկական» մակարդակով պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ դեռ չգիտի պատվիրակությունների նոր հանդիպման ամսաթիվը, բայց կարծում է, որ այն պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան նոյեմբերի սկիզբը։ Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ենթադրել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի կեսերին։ Զելենսկին ասել է, որ եռակողմ բանակցությունների պատվիրակությունները, «ինչպես նա հասկանում է», կպատրաստվեն Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպմանը։ «Օրակարգը պատերազմի ավարտն է: Եվ, ինչպես ես հասկանում եմ, ամեն ինչ պետք է պատրաստ լինի առաջնորդների մակարդակով հանդիպմանը, և սա շատ կարևոր է բոլորի համար: Մենք կաջակցենք հրադադարի, պատերազմի ավարտի, էներգետիկ զինադադարի՝ ցանկացած զինադադարի առաջարկներին», - ասել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին կարծում է, որ գլխավոր գաղափարը հնարավորինս շուտ հանդիպելն է, աշխատանքն սկսելը և «մեզ անհրաժեշտ խաղաղությունը» կառուցելը։ |

«Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.». Իշխան Սաղաթելյան
5120:42
Տաջիկստանը ՄԱԿ-ին պաշտոնական ծանուցում է ներկայացրել ՄՔԴ-ից դուրս գալու մասին
16519:43
Պաշտոնանկություններ՝ Կառավարությունում
11319:36
«Քննարկելով այդ նոր Սահմանադրության նախագիծը՝ մենք չենք հարգի (չե՞նք հավատա) ընդդիմությանը». Արսեն Բաբայան
10419:30
Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
11218:36
Իրանը պատրաստ է շտապ դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից
16018:19
