Կոտայքի մարզում 13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել է
78
Այսօր, 22:18
![]() Հոկտեմբերի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժին, և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների խումբը «էլեկտրահարություն, էլեկտրական այրվածք 3-րդ և 4-րդ աստիճանի գլխի և վերին վերջույթների, թիկունքի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Նաիրի խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ 13-ամյա Ա. Ա.-ն է։ Պարզել է նաև, որ այդ օրը իրենց գյուղում ժամը 19:00-ի սահմաններում բակում «պահմտոցի» խաղալու ժամանակ տղան թաքնվել է էլեկտրակայանում, որտեղ էլ էլեկտրահարվել է։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ |

Եգիպտոսում բեռնատարի և զբոսաշրջային ավտոբուսի բախման հետևանքով 13 մարդ է զոհվել (տեսանյութ)
22217:01
«Կրակոցներ՝ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում»․ Լիա Սարգսյան
13516:48
Կոլումբիայում ապօրինի ոսկու հանքի փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
24311:12
Սյունիքի մարզում 10 ամսական երեխա է մահացել
8910:54
Աղվերանի անտառում հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու մարմին
184Երեկ, 22:18
Ապարանի ԲԿ–ում նորածին է մահացել. հարազատները մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում
193Երեկ, 18:54
