Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2026 թ.

«Ուժեղ Հայաստան»-ի աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

63
Այսօր, 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նշենք, որ քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից իրավապահները համատարած խուզարկություններ էին սկսել Ստեփանավանում, որտեղ առաջիկայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Խուզարկություններից հետո կուսակցության մի շարք աջակիցներ ձերբակալվել էին։ Նրանք մեղադրվում են ընտրակաշառք բաժանելու մեջ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն անդրադարձել է այդ դեպքի ու որակել այն քաղաքական բնույթի հետապնդում։