«Թրամփը մարդասիրական նկատառումներից ելնելով՝ հատուկ ուշադրություն է դարձնում ուկրաինական հարցին»․ Պուտին
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ ուշադրություն է դարձնում ուկրաինական հարցին՝ առաջին հերթին մարդասիրական նկատառումներից ելնելով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և նախագահ Թրամփին՝ Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման խնդիրներին ուշադրություն դարձնելու համար։ Գիտեմ, որ նախագահ Թրամփը հատուկ ուշադրություն է դարձնում այս հարցին՝ առաջին հերթին մարդասիրական նկատառումներից ելնելով», — ասել է Ռուսաստանի նախագահը։ «Մեր զրույցների ընթացքում, այդ թվում՝ վերջին հեռախոսազրույցի ժամանակ, նա ընդգծել է, որ անհրաժեշտ է դադարեցնել այս հակամարտությունը՝ առաջին հերթին նկատի ունենալով երկու կողմերի անձնակազմի կորուստները։ Բայց խոսքը, իհարկե, միայն զինծառայողների կորուստների մասին չէ, այլև խաղաղ բնակչության տառապանքների», - հավելել է Պուտինը։
|

«ԹՐԻՓՓ-ը նաև Երասխով անցնող ճանապա՞րհն է»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5413:00
«Աղետալի պատերազմից հետո ուրիշ սահմռկեցուցիչ բան դժվար է պատկերացնել», «մի փորձեք լինել ավելի դաշնակ և քոչարյանական»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7112:42
«Կիրառվել են թաքնված տեսախցիկներով արված տեսագրություններ և տարածվել մոնտաժված տեսանյութեր». «Ուժեղ Հայաստան»
7612:36
«ԹՐԻՓՓ-ի լայնությունն ինչքա՞ն է»․ Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին
7612:12
«Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ զեկույցին»․ Պեսկով
8312:00
«Սա ընտրական գործընթացի կացնահարում է». Մեսրոպ Եսայան
9511:48
