Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2026 թ.

«Գերիների վերադարձ լինելո՞ւ է»․ հարց՝ Արարատ Միրզոյանին

69
Այսօր, 17:06
«Գերիների վերադարձ լինելո՞ւ է»․ հարց՝ Արարատ Միրզոյանին

«Գերիների վերադարձ լինելո՞ւ է»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին։ «Ես կարող եմ մեր հերթապահ նախադասություններով պատասխան տալ, բայց սա այն հարցն է, որը լուծում է պահանջում։ Պահվող անձանց առկայությունը որևէ կերպ չի նպաստում խաղաղությանը, եթե չասենք հակառակը։ Բոլորի ազատ արձակման ուղղությամբ մեր ջանքերը երբեք չեն դադարում։ Ուղղակի ես ինչու չեմ կարողանում երաշխավորված, վստահ ասել, որ դա կլինի, որովհետև դա մի բան է, որը մեզնից չի կախված»,- ի պատասխան ասաց Միրզոյանը։ «Ձեզ թվում է կա հնարավորություն երրորդ երկրով հարցը լուծելու և մենք չենք անո՞ւմ։ Ամենաշահադիտականը մենք ենք, որ այդ հարցը լուծվի։ Երրորդ երկրներին դիմել ենք, կամ հրաժարվել են, կամ իրենց ասել են՝ հեռու խաղացեք։ Դա է իրականությունը»,- շարունակեց Միրզոյանը։

«Գերիների վերադարձ լինելո՞ւ է»․ հարց՝ Արարատ Միրզոյանին