Ռուսաստանն ազատ է արձակել Ուկրաինայի զինված ուժերի կազմում կռված ԱՄՆ քաղաքացուն
![]() Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Հաբարդին, որը դատապարտվել էր վարձկանության մեղադրանքով։ Այդ մասին հայտնի է դարձել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպման մեկնարկին։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է. «Սթիվենն արդեն տուն է վերադառնում և շուտով կմիանա իր ընտանիքին։ Ի նշան նախագահ Թրամփի հանդեպ հարգանքի՝ Միացյալ Նահանգներից փոխարենը ոչինչ չի պահանջվել, ինչը Ռուսաստանի պարագայում աննախադեպ երևույթ է։ Այս ազատ արձակման համար որևէ տեսակի «փոխանակում» չի պահանջվել»։ Նշենք, որ նախօրեին Թրամփը հայտնել էր, որ Պուտինի հետ քննարկել է Սթիվեն Հաբարդի ճակատագիրը։ «Ես խնդրել եմ նրան՝ ազատ արձակել Հաբարդին։ Տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Թրամփը՝ հայտնելով Հաբարդին հայրենիք վերադարձնելու իր ցանկության մասին։ Հաբարդը 2024 թվականի հոկտեմբերին Ռուսաստանում դատապարտվել էր վեց տարի տասն ամիս ժամկետով ազատազրկման՝ վարձկանության մեղադրանքով։ Պատերազմի առաջին օրերին Հաբարդը միացել էր Խարկովի մարզի տարածքային պաշտպանությանը, որտեղ երկար տարիներ ապրել էր, իսկ 2022 թվականի ապրիլին գերեվարվել էր ռուսական ուժերի կողմից։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
