Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2026 թ.

«Օգոստոսի 8-ի հայտարարությամբ Ադրբեջանին տրվում է անխոչընդոտ անցում, արդյոք այդ խոչընդոտը հայ սահմանապահը կամ մաքսավորը չեն»․ Արթուր Խաչատրյան

47
Այսօր, 14:36
«Օգոստոսի 8-ի հայտարարությամբ Ադրբեջանին տրվում է անխոչընդոտ անցում, արդյոք այդ խոչընդոտը հայ սահմանապահը կամ մաքսավորը չեն»․ Արթուր Խաչատրյան

«Օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի ներկայությամբ արված երկկողմ հայտարարությամբ Ադրբեջանին տրվում է անխոչընդոտ անցում, Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություն։ Ուզում եմ հասկանալ՝ որո՞նք են այն խոչընդոտները, որոնցից Ադրբեջանը զուրկ է լինելու, արդյոք այդ խոչընդոտը հայ սահմանապահը կամ մաքսավորը չեն, և դրա պատճառով ի հայտ է եկել «Բեք օֆիս» և «Ֆրոնտ օֆիս» հասկացությունը»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց նախարար Արարատ Միրզոյանին։ «Ապաշրջափակվում է մի բան, որը ՀՀ պատմության մեջ ըստ էության չի եղել։ Սա քաղաքական մեծ նշանակություն ունի և սա ոչ միայն տրանսպորտային նախագիծ է, այլև ՀՀ-ի համար բացում է տնտեսական մեծ հնարավորություններ և կոչված է ամրապնդել խաղաղությունը։ Սա փոխկախվածության մեջ է դնում Հայաստանն ու Ադրբեջանը, ինչը ևս մեկ քայլով ամրապնդում է խաղաղությունը»,- պատասխանեց Միրզոյանը։

«Օգոստոսի 8-ի հայտարարությամբ Ադրբեջանին տրվում է անխոչընդոտ անցում, արդյոք այդ խոչընդոտը հայ սահմանապահը կամ մաքսավորը չեն»․ Արթուր Խաչատրյան