«Արթուր Վարդանյանի առողջական վիճակն ավելի է վատթարացել»․ Սերգեյ Հարությունյան
![]() Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես արդեն տեղեկացրել եմ՝ ստանձնել եմ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վալերիկի Վարդանյանի շահերի պաշտպանությունը, ով գտնվում է Արմավիր ՔԿՀ-ում և ունի առողջական չափազանց լուրջ խնդիրներ, մասնավորապես՝ Կրոնի հիվանդություն (Crohns disease, գրանուլեմատոզ էնտերիտ), սրտանոթային և վահանաձև գեղձի խնդիրեր, միջողնային մի շարք ճողվածքներ և այլն: Վերջերս, Արթուր Վարդանյանի մոտ բազմիցս դիտվել են առողջության վատթարացման և սրացման դեպքեր, սակայն նրան չի ցուցաբերվել բժշկական համապատասխան օգնություն, որպես օրինակ նշեմ, որ սույն թվականի սեպտեմբերի 19-ին Արթուր Վարդանյանն արյունահոսել է, արյուն է փսխել, զգացել է ձախ թիակի սուր ցավ և թմրածություն, սակայն շտապ օգնության բրիգադ կանչելու փոխարեն «Արմավիր» ՔԿՀ բուժաշխատողները միայն ցավազրկող Կետոնալ դեղահաբեր են տրամադրել վերջինին, ինչը բժշկագիտությամբ հակացուցված է, քանի որ նշված դեղահաբն ուժեղացնում է արյունահոսությունը: Նշված խնդիրը գրությամբ բարձրաձայնել եմ ՀՀ ԱՆ և ԱԽ նախարարներին և ՀՀ ՄԻՊ-ին՝ ակնկալելով հրատապ և գործուն քայլեր: Նշված երեք կառույցներից ստացել եմ «իմիտացիոն» բնույթի պատասխաններ, մասնավորապես. ՀՀ ՄԻՊ՝ տեղյակ ենք, գրություն ենք ուղարկել, ՀՀ ԱՆ՝ խնդիրը մեր տիրույթում չէ, ԱԽ՝ վիճակը գնահատվում է բավարար, շարունակում է ստանալ սիմպտոմատիկ, պահպանողական բուժում։ Աղբյուրը` Սերգեյ Հարությունյան |

«ԹՐԻՓՓ-ը նաև Երասխով անցնող ճանապա՞րհն է»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5413:00
«Աղետալի պատերազմից հետո ուրիշ սահմռկեցուցիչ բան դժվար է պատկերացնել», «մի փորձեք լինել ավելի դաշնակ և քոչարյանական»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7112:42
«Կիրառվել են թաքնված տեսախցիկներով արված տեսագրություններ և տարածվել մոնտաժված տեսանյութեր». «Ուժեղ Հայաստան»
7612:36
«ԹՐԻՓՓ-ի լայնությունն ինչքա՞ն է»․ Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին
7612:12
«Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ զեկույցին»․ Պեսկով
8312:00
«Սա ընտրական գործընթացի կացնահարում է». Մեսրոպ Եսայան
9511:48
