«Ես չգիտեմ՝ ձեր հայրենիքը որն է, որ փոքրացել է»․ Արարատ Միրզոյանը՝ Լիլիթ Գալստյանին
![]() «Ճանապարհների բացմանը, բնականաբար, ՀՀ որևէ քաղաքացի և հայ չի կարող դեմ լինել, ինչը ՀՀ բարեկեցությանն է վերաբերում, բայց մենք ուզում ենք, որ բոլոր ռիսկերը և ապագան հաշվարկված լինեն։ Մենք ձեզնից ակնկալում ենք դետալացված պատասխաններ, որպեսզի անհանգստություն չունենանք մեր՝ գնալով փոքրացող պետության և հայրենիքի ապագայի հետ կապված»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը դիմեց նախարար Արարատ Միրզոյանին։ «Ի՞նչ է նշանակում «մեր՝ գնալով փոքրացող հայրենիք»։ Ես չգիտեմ՝ ձեր հայրենիքը որն է, որ փոքրացել է։ Հայաստանի Հանրապետությունը 29 743 քառ․ կմ է՝ ճանաչված աշխարհի մնացած պետությունների կողմից, և ամբողջական վերահսկողությունը այդ մակերեսի նկատմամբ ՀՀ-ն պետք է վերահաստատի։ Այո, այնտեղ կտոր կա, որ գտնվում է ոչ մեր վերահսկողության տակ, այստեղ էլ կտոր կա, և մեր մոտեցումն այն է, որ սահմանազատման ճանապարհով Սովետական միության փլուզման պահին եղած սահմանները վերականգնելով էլ ավելի նպաստենք խաղաղության գործընթացին։ Մոտեցումներ կան նաև անկլավների հարցի լուծման հետ կապված»,- պատասխանեց Միրզոյանը։ |

«ԹՐԻՓՓ-ը նաև Երասխով անցնող ճանապա՞րհն է»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5413:00
«Աղետալի պատերազմից հետո ուրիշ սահմռկեցուցիչ բան դժվար է պատկերացնել», «մի փորձեք լինել ավելի դաշնակ և քոչարյանական»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7112:42
«Կիրառվել են թաքնված տեսախցիկներով արված տեսագրություններ և տարածվել մոնտաժված տեսանյութեր». «Ուժեղ Հայաստան»
7612:36
«ԹՐԻՓՓ-ի լայնությունն ինչքա՞ն է»․ Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին
7612:12
«Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ զեկույցին»․ Պեսկով
8312:00
«Սա ընտրական գործընթացի կացնահարում է». Մեսրոպ Եսայան
9511:48
