Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2026 թ.

«ՔՊ թեկնածուն, բնականաբար, ձերբակալված չէ»․ Սուրեն Սուրենյանց

98
Այսօր, 16:18
«ՔՊ թեկնածուն, բնականաբար, ձերբակալված չէ»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ժողովրդավարության հակառակորդ կարող է դառնալ ոչ միայն այն ուժը, որը բացահայտ մերժում է այն, այլ առաջին հերթին՝ այն իշխանությունը, որը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ ոչնչացնում է դեմոկրատական և ընտրական ինստիտուտները»,- այս տողերը գրել եմ երեկ՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում հնարավոր ճնշումների վերաբերյալ Փաշինյանի շարունակական գրառումներից հետո:
Այսօր այս խոսքերս հաստատվեցին, երբ Ստեփանավանում լայնամասշտաբ ձերբակալություններ իրականացվեցին «Ուժեղ Հայաստանի» նախընտրական շտաբում:
Սա հենց այն համայնքն է, որտեղ ընդդիմությունը ոչ միայն իրական մրցակցություն կարող էր ցույց տալ իշխանությանը, այլ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի հաղթանակը:
Ի դեպ, երեկ ամբողջ օրը համացանցում աչքովս ընկնում էր մի տեսանյութ, որտեղ Մասիսի համայնքապետի ՔՊ թեկնածուն խախտում է ընտրական փուլում բարեգործության արգելքը:
ՔՊ թեկնածուն, բնականաբար, ձերբակալված չէ: Նա, ի տարբերություն, Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի, Փաշինյանի ավտորիտար «ախորժակը» չի փչացնում»: