Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2026 թ.

«Հառաչ ու ճիչ մը չհանեցիք, չասացիք` ո՞րն է այդ փաստաթուղթը»․ Արթուր Խաչատրյան

59
Այսօր, 15:48
«Հառաչ ու ճիչ մը չհանեցիք, չասացիք` ո՞րն է այդ փաստաթուղթը»․ Արթուր Խաչատրյան

«Պարո՛ն Միրզոյան, դուք գովեցիք զ'գիտելիք և բանականությունը զիմ օրհնեցիք, բայց հառաչ ու ճիչ մը չհանեցիք, չասացիք, թե որն է այն փաստաթուղթը, որը ձեզ իրավունք է տալիս ասել, որ, այո՛, Հայաստանը հնարավորություն է ստանում կապ ունենալ Իրանի հետ, կապվել Ջուղա, ընդ որում ոչ միայն հարավից, այլ հյուսիսից»,- ԱԺ-ում, ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ, դիմելով Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Այս պայմաններում ստացվում է, որ հայ արտադրողն իր ապրանքը պետք ա բարձի, այդ ոլորաններով հասնի Մեղրի, Մեղրիից դնի գնացքը և ուր գնա՝ չգիտենք, որովհետև մեր շուկաները մի քիչ այլ տեղ են գտնվում»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։

Արթուր Խաչատրյանի հարցը՝ Արարատ Միրզոյանին