Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2026 թ.

«Իշխանությունների վախն այնքան մեծ է, որ էս գլխից փորձում են ընդդիմադիր թեկնածուին մեկուսացնել»․ Տիգրան Աբրահամյան

98
Այսօր, 19:18
«Իշխանությունների վախն այնքան մեծ է, որ էս գլխից փորձում են ընդդիմադիր թեկնածուին մեկուսացնել»․ Տիգրան Աբրահամյան

«Այսօր Ստեփանավանում տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ իշխանությունները ևս գիտակցում էին, որ Ստեփանավանում պարտվելու են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

««Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին ու կուսակցության 14 համակիրների ձերբակալությունները վկայում են, որ իշխանությունը գիտակցում են, որ իրենք պարտվելու են։ Տեսանյութում երևում է, որ դրանք շտաբի աշխատակիցներ են։ Շտաբն աշխատում է, ինչը ծախսեր է ենթադրում, բայց դա ամենևին չի նշանակում, թե որևէ մեկին կաշառել են․․․ Հիմա իշխանությունների վախն այնքան մեծ է, որ նրանք չեն սպասում ընտրությունների արդյունքներին և էս գլխից՝ ընտրություններից 3-4 օր առաջ փորձում են ընդդիմադիր թեկնածուին մեկուսացնել»,- հավելեց Աբրահամյանը։

«Իշխանությունների վախն այնքան մեծ է, որ էս գլխից փորձում են մեկուսացնել ընդդիմադիր թեկնածուին»․ Տիգրան Աբրահամյան