Պակիստանցի պաշտոնյան Թեհրանին փոխանցել է Միացյալ Նահանգների «խիստ նախազգուշացումը»
![]() Հոկտեմբերի 20-ին Թեհրան կատարած այցի ժամանակ Պակիստանի պաշտպանության ուժերի գլխավոր ֆելդմարշալ Ասիմ Մունիրն Իրանի ղեկավարությանը փոխանցել է Միացյալ Նահանգների «խիստ նախազգուշացումը», հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Այս աղբյուրների համաձայն, Մունիրի հանդիպումը Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաիի հետ «նպատակ ուներ լարվածության նվազեցմանը և բանակցային գործընթացի համար նոր ուղի բացելուն»։ Աղբյուրները ընդգծում են, որ Մունիրը «Թեհրանին փոխանցել է Միացյալ Նահանգների խիստ նախազգուշացումը»։ Ավելին, հակամարտող կողմերի միջև միջնորդող ֆելդմարշալը Թեհրանում ընդգծել է, որ «սաուդյան հարցը գերակա նշանակություն ունի»։ Հոկտեմբերի 20-ին Մունիրը Թեհրան է ժամանել դիվանագիտական և ռազմական պատվիրակության գլխավորությամբ։ Ռեզաիի հետ բանակցություններից բացի, նա հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
