«ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը»․ #NBC
![]() ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներn աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի ողջ տարածքում գտնվող ռազմաբազաներում, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրահանգներ է տալիս տարածաշրջանի բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատակիցների թվի հետագա կրճատման վերաբերյալ», — ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ անձնակազմի այս կրճատումը հիշեցնում է փետրվարին Իրանի հետ հակամարտության սկզբում ստեղծված նմանատիպ իրավիճակը։ Աղբյուրների տվյալներով՝ այս միջոցառումները ձեռնարկվում են տարածաշրջանում շարունակվող սպառնալիքների պատճառով, որոնք, ի թիվս այլոց, բխում են նաև Թեհրանից։ Մասնավորապես, զորքերի վերաբաշխումն անդրադարձել է Հորդանանում տեղակայված ամերիկյան զորակազմին։ Աղբյուրների տվյալներով՝ փոփոխությունները վերաբերել են նաև Քաթարում և Քուվեյթում գտնվող ռազմաբազաներին։ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Թիմոթի Հոքինսը, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել է մեկնաբանել զորքերի վերաբաշխման հետ կապված հարցերը։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ նման տեղաշարժերը պարբերաբար իրականացվում են՝ առաքելությունների պատրաստվածության մակարդակը օպտիմալացնելու նպատակով։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
