«Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց, արտահերթ ընտրությունների կգնանք»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Բիշքեկում ես ասել եմ ադրբեջանական կողմին, որ մեզ համար ընդունելի չէ, որ մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացվում, որովհետև դա մեր օրակարգն է։ Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝ նրանք ասել են, որ իրենք ընդունում են, որ Սահմանադրության հարցը ՀՀ ներիքն հարցն է և որևէ մեկը միջամտելու իրավունք չունի, պարզապես նրանք մեզ իրազեկում են, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիքորոշում»,- այսօր ճեպազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե մենք այսպես թե այնպես փոխելու ենք Սահմանադրությունը, դա արդեն իսկ մեր նախընտրական և Կառավարության ծրագրի մաս է, ի՞նչն է մեզ խանգարում, որպեսզի հաճելին համատեղենք օգտակարի հետ»,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ նոր Սահմանադրություն պետք է ունենանք «Ընդդիմության մեր գործընկերներին կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր և սկզբունքային հարց է, եթե չստացվեց՝ կարող ենք գնալ ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք արտահերթ ընտրություններ անցկացնել»,- ընդգծեց Փաշինյանը: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
