«Իսրայելն ու ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածների ծրագիր են մշակել»․ #NYT
![]() ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականները ծրագրեր են մշակել Իրանի դեմ հարվածները վերսկսելու համար՝ ԱՄՆ Քոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան նոյեմբերի 3-ին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ «Հավանական թիրախներ կդառնան Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները, միջուկային օբյեկտները, ինչպես նաև հրթիռային սպառազինությունն ու անօդաչու թռչող սարքերի զինանոցները», — գրում է պարբերականը։ Միևնույն ժամանակ, աղբյուրների հաղորդմամբ՝ հնարավոր հարվածների թիրախում չեն հայտնվի նավթավերամշակման գործարաններն ու նավթային ենթակառուցվածքները, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է կանխել վառելիքի գների հետագա աճը։ Հրապարակման համաձայն՝ խոսքը «կարճատև, բայց ինտենսիվ գործողության» մասին է։ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականներն ակտիվացրել են զորավարժությունները՝ մշակելով հարվածային գործողությունների մարտավարությունը։ Բացի այդ, թերթի տվյալներով՝ այս շաբաթ Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ նոր հարվածները քննարկելու նպատակով։ Այնուամենայնիվ, պարբերականի կարծիքով՝ հիմքեր կան կասկածելու, որ պատերազմի հնարավոր վերսկսումն ավելի հաջող կլինի, քան փետրվարից ապրիլ տևած՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ինտենսիվ հարվածների առաջին փուլը։ «Միևնույն ժամանակ, ամենևին էլ երաշխավորված չէ, որ Թրամփը հավանություն կտա նոր հարվածներին», - նշում է The New York Times-ը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահը բազմիցս մերժել է լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու ծրագրերը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
