Ներկայացվել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցը
![]() Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները ներկայացրել են զեկույց՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ «2026 թվականի մայիսի 29-ի՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների համատեղ հայտարարության կատարման շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները պատրաստել են «Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին» զեկույցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Զեկույցը ներառում է տեղեկություններ Հայաստանի՝ Եվրոմիությանն անդամակցելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի իրավական կարգավորումների համատեղելիության վերլուծության վերաբերյալ։ Մասնավորապես, ուսումնասիրվել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շրջանակում ստանձնած պարտավորությունները և ԵՄ-ին անդամակցելու հետ կապված պարտավորությունները։ Փաստաթղթում ներկայացված են նաև իրավական մեխանիզմներ, որոնք կոչված են կանխելու Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու որոշման հետևանքով առաջացող ռիսկերը, ինչպես նաև գնահատականներ՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Զեկույցը կփոխանցվի Վլադիմիր Պուտինին, Ալեքսանդր Լուկաշենկոյին, Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Սադիր Ժապարովին և Նիկոլ Փաշինյանին։ Փաստաթղթում նշվում է նաև, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի համատեքստում ԵԱՏՄ-ի համար հարցեր են առաջանում կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ։ Ըստ զեկույցի՝ Հայաստանի կողմից «եվրոպական չափանիշների» ներդրումը կարող է վտանգել ԵԱՏՄ-ի միասնական մաքսային տարածքի ամբողջականությունը։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
