Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2026 թ.

«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան

83
Այսօր, 17:36
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր ժամանակագրություն, որից պարզ է դառնում, թե ինչ ֆոկուս արեցին նիկոլենք 2+ ամիս ձգձգելով Արման Սարոյանի գործով դատական ակտի հրապարակումը։
- Օգոստոսի 14-ին պիտի հրապարակվեր կարգալույծ Արման Սարոյանի՝ Եկեղեցու դեմ հայցի գործով դատական ակտը, բայց այն 2+ ամիս չի հրապարակվում։
Ի՞նչ է կատարվում այդ 2 ամսում։
- Օգոստոսի 20. հրապարակվում կառավարության 2026-31 թթ. գործունեության ծրագիրը, որում բացեիբաց նշվում է, որ Եկեղեցու դեմ արշավը շարունակվելու է։
- Օգոստոսի 25. ԱԺ-ն ընդունում է կառավարության ծրագիրը։
- Սեպտեմբերի 24. վարչապետի աշխատակազմին կից
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակում է Եկեղեցու մասին տարբեր տարիներին հնչած բամբասանքների և մեղադրանքների ժողովածու, անունը դնում «զեկույց»։
- Հոկտեմբերի 6. Քպ-ական պատգամավորները ԱԺ են բերում հակաեկեղեցական «քննիչ» հանձնաժողով ստեղծելու առաջարկ, որը, բնականաբար, ընդունվում է։
- Հոկտեմբերի 9. ԱԺ նախագահի աթոռում նստած Ռուբեն Ռուբինյանը հաստատում է հանձնաժողովի անդամների ցանկը։
- Հոկտեմբերի 22 (ամենաչքնաղը). դատական ակտը, որը պետք է հրապարակվեր դեռ օգոստոսի 14-ին, վերջապես հրապարակվում է և պարզվում է, որ դատարանը ԿԱՐՃԵԼ Է (այսինքն համարել է անհիմն) Արման Սարոյանի հայցն ընդդեմ Եկեղեցու։
Այսինքն լրիվ ապօրինի գործով, որն ընդհանրապես չպետք է դատարանի կողմից ընդունվեր, նախ՝ կինո են սարքում, Վեհափառի ու եպիսկոպոսների դեմ քրգործեր են հարուցում, արգելում են Վեհափառին մասնակցել Ավստրիայում անցկացվող եպիսկոպոսական ժողովին, ամիսներով հակաեկեղեցական քարոզչություն են վարում, ընթացքում էլ մի հատ լրիվ ապօրինի խորհրդարանական հանձնաժողով են ստեղծում, որը կինոյի 2րդ սեզոնը ապահովի (որովհետև անկախ այն բանից, թե դատարանն ինչ է որոշել, հանձնաժողովն արդեն չեն ցրելու) ու վերջում էլ, թե. «Հա, էս գործը մի քիչ էն չէր, եկեք կարճենք»»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան