Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
![]() Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմինները. ռուսական և բելառուսական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փոխանակումը տեղի է ունեցել Բելառուսի տարածքում գտնվող Նովայա Գուտա անցակետում։ Հաղորդվում է, որ 252 դի է վերադարձվել Ռուսաստան, 25-ը՝ Ուկրաինա։ Ուկրաինայի ռազմագերիների բուժման համակարգող շտաբը գրում է, որ, ըստ Ռուսաստանի, Ուկրաինա վերադարձված դիերը պատկանում են ուկրաինացի զինվորականներին։ Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 17-ին։ Ուկրաինայում ռազմագերիների բուժման համակարգող շտաբը հայտնել է, որ ստացել է 252 դի։ Ռուսական կողմը նույնպես պնդում էր, որ դրանք պատկանում են ուկրաինացի զինվորականներին։ Ռուսաստան է վերադարձվել 23 դի. նույն օրը կողմերը փոխանակել են քաղաքացիական անձանց։ 15 մարդ վերադարձել է Ուկրաինա, 3-ը՝ Ռուսաստան։ Ինչպես պարզաբանել է Բելառուսի պետական BelTA գործակալությունը, դրանք հիմնականում թոշակառուներ են և սահմանափակ շարժունակություն ունեցող քաղաքացիներ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
