Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2026 թ.

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան

98
Այսօր, 18:00
«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան

Վերլուծաբան Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դեռ հուլիսին եմ գրել արտահերթի սցենարի ու նախապատրաստական աշխատանքների մասին։
Փաշինյանն այսօր, շանտաժ անելով ընդդիմությանը, ասել է, որ եթե չհամաձայնեն հանրաքվեի, գնան արտահերթի։ Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում նույնիսկ նույն քանակի ձայներ ունենալու։ Հիմնական դերակատարները կալանավորված են։ Ամենայն հավանականությամբ, եթե բանը հասնի հանրաքվեի, ընդդիմությունը կողմ ա քվեարկելու՝ ամենաքիչը իշխանությունն անհրաժեշտ ձայները «կգողանա» կամ ընդդիմությունն ինքը կհամաձայնի՝ ավելի վատթար իրավիճակում չհայտնվելու համար»։

Աղբյուրը`   Գոռ Մադոյան