Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2026 թ.

«Իշխանությունը չի սպասում, որ ընտրությունները լինեն․ էս գլխից է ձերբակալում»․ Տիգրան Աբրահամյան

53
Այսօր, 14:06
«Իշխանությունը չի սպասում, որ ընտրությունները լինեն․ էս գլխից է ձերբակալում»․ Տիգրան Աբրահամյան

«Համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ թեկնածուն ինչպիսի աջակցություն ունի և, անկասկած, իշխող ուժն ունի այդ տվյալը, որ այսօր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով Ստեփանավանում իրենց թեկնածուի ձերբակալման մասին։ «Եթե նախկինում մի շարք ընդդիմադիր համայնքապետեր ընտրությունները հաղթելուց հետո էին հետապնդվում, այսօր իշխանությունն այլևս չի սպասում, որ ընտրությունները լինեն, էս գլխից է ձերբակալում։ Այստեղ ընտրակաշառքի մասին անգամ խոսք լինել չի կարող և լավ կլիներ նույն այդ իշխանության ներկայացուցիչները գնան ու պարզեն՝ COP17-ում 30 միլիոն դոլարից ավելի ծախսերի մասով ինչ չարաշահումներ կան»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։

«Իշխանությունը չի սպասում, որ ընտրությունները լինեն․ էս գլխից է ձերբակալում»․ Տիգրան Աբրահամյան