Բուլղարիայի խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցը հրել և գետնին է գցել լրագրողին
![]() Բուլղարիայի «Առաջադիմական Բուլղարիա» կուսակցության շտաբի մոտ Ազգային պահպանության ծառայության աշխատակիցը հրել և գետնին է գցել լրագրող Սոնյա Կոլտուկլիևային, ինչի հետևանքով նա ուսի կոտրվածք է ստացել։ Լրագրողը փորձել է հարց ուղղել Ազգային ժողովի նախագահ Միխաելա Դոցովային՝ բացելով նրա ավտոմեքենայի դուռը, հայտնում է Nova-ն։ Տուժածի խոսքով՝ Ազգային պահպանության ծառայության աշխատակիցը ձերբակալվել է։ Միևնույն ժամանակ, Դոցովան տեղի ունեցածը որակել է որպես «բացարձակապես անընդունելի»։ Նրա խոսքով՝ Ազգային պահպանության ծառայությունն աշխատում է սեփական կանոններով, և ինքն իրավասու չէ հրահանգներ տալ ծառայության աշխատակիցներին, սակայն պնդելու է, որ միջադեպի առնչությամբ ստուգում անցկացվի։ Իսկ Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան հայտարարել է, որ կպահանջի Ազգային պահպանության ծառայության ղեկավարի հրաժարականը։ |

Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
7512:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
11411:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
14000:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
169Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
372Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
164Երեկ, 19:00
