Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2026 թ.

«Փաշինյան Նիկոլը գնում է Խրուշչովի հետքերո՞վ»․ Կարեն Հեքիմյան

82
Այսօր, 12:00
«Փաշինյան Նիկոլը գնում է Խրուշչովի հետքերո՞վ»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաշինյան Նիկոլը գնում է Խրուշչովի հետքերո՞վ:
1960 թվականի հոկտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում, ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը հանեց կոշիկը և սկսեց դրանով խփել սեղանին։ Այդ եղանակով վերջինս իր բողոքն էր հայտնում ասամբլեայի պատվիրակների հակասովետական ելույթների դեմ:
Այսօր՝ կրկին հոկտեմբերին, Փաշինյան Նիկոլը տեսանյութ հրապարակեց, որտեղ նա երաժշտության ներքո կոշիկներն է մաքրում։ Կոշիկ մաքրելու գործընթացը հանրայնացնելը դեռ դեմարշ չէ: Այն կարելի է դիտարկել իբրև դեմարշ կատարելու պատրաստակամության մեսիջ: Հաշվի առնելով կոշիկն ու Խրուշչովին, տրամաբանական է մտածել, որ Փաշինյան Նիկոլի մեսիջն ուղղված է Ռուսաստանին: Այլ կերպ ասած՝ գալիս է կոշիկով սեղանին խփելու ժամանակը»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան