«Մասկը վերացրել է Ուկրաինայում Starlink համակարգի աշխատանքի սահմանափակումները»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը վերացրել է ուկրաինացի զինվորականների համար Starlink համակարգի աշխատանքի արագության սահմանափակումը, սակայն չի մեկնաբանել՝ արդյոք գործարարը դա արել է իր զանգից հետո։ «Ես չեմ ցանկանում մեկնաբանել դա։ Գիտեք՝ կարևոր չէ՝ ես եմ զանգահարել, թե մեկ ուրիշը։ Կարծում եմ՝ գլխավորն այն է, որ նա ամեն ինչ վերականգնել է»,- լրագրողներին ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը շատ լավ հարաբերություններ ունի Մասկի հետ։ Ավելի վաղ՝ The Wall Street Journal-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը դիմել է Մասկին՝ կոչ անելով վերացնել Ուկրաինայի համար Starlink համակարգի օգտագործման սահմանափակումները։ Թերթի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը զանգահարել է Մասկին, որը, պարբերականի աղբյուրների պնդմամբ, ավելի վաղ հրահանգել էր դանդաղեցնել համակարգի աշխատանքն Ուկրաինայում։ WSJ-ի աղբյուրները հստակեցրել են, որ Թրամփի և Մասկի զրույցից կարճ ժամանակ անց Starlink-ի աշխատանքը բարելավվել է։ Միևնույն ժամանակ, որոշ աղբյուրներ նշել են, որ համակարգի լիարժեք գործառույթները դեռ ամբողջությամբ չեն վերականգնվել։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
