«Հայաստանը դե ֆակտո արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
![]() Հայաստանն ինքը դե ֆակտո արդեն դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Այս մասին ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։ «Մենք փաստաթղթերն ուղարկում ենք ներպետական համաձայնեցման։ Բոլոր փաստաթղթերն ուղարկում ենք նաև Հայաստան։ Եվ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ստանում ենք պատասխան, որ հայկական կողմը չի մասնակցում տվյալ հարցի քննարկմանն ու որոշումների ընդունմանը, սակայն դեմ չէ սահմանափակ կազմով որոշումների ընդունմանը։ Այսինքն՝ նրանք չեն խոչընդոտում մեր աշխատանքին․ աշխատանքը շարունակվում է, մենք որոշումներ ենք ընդունում։ Նրանք լսում են շաբաթական զեկույցները, սակայն չեն մասնակցում մեր հիմնական միջոցառումներին, զորավարժություններին և նմանատիպ այլ միջոցառումներին։ Ուստի, կարծում եմ, այստեղ կիրառելի է հենց [ՀԱՊԿ կանոնադրության] 25-րդ հոդվածը։ Ըստ էության, նրանք դե ֆակտո արդեն իրենք են դուրս եկել կազմակերպությունից»,- նշել է նա։ |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
