Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2026 թ.

«Իրավական լուրջ պատասխանատվությունից չի խուսափելու հանցագործը»․ Նաիրի Հոխիկյան

57
Այսօր, 11:48
«Իրավական լուրջ պատասխանատվությունից չի խուսափելու հանցագործը»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գեղարքունիքի դատարանը շուտով կհրապարակի վերդիկտը եղբորս նկատմամբ հարձակում գործած Լիճքի գյուղապետ ՔՊ-ական Սիրական Սիրականյանի պատժի առումով։
Գրեթե համոզված եմ, որ կլինի 171 հոդվածով նախատեսված նվազագույն պատիժ, ինչը պլանավորել էին նաև քննչական կոմիտեում, որպեսզի խուլիգանական դրդումներով հարձակում գործած չինովնիկը ջրից հնարավորինս չոր դուրս գա։
Բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ մուրազները փորն է մնալու։ Իրավական լուրջ պատասխանատվությունից չի խուսափելու հանցագործը և առնվազն պիտի զրկվի գյուղապետի պաշտոնից՝ որպես պաշտոնական դիրքի կոպիտ չարաշահող։ Պիտի գործի նաև 210 հոդվածը, ինչի շրջանակում է եղել հանցանքը։
Մենք հասկանում ենք, որ նախկին ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանն է գյուղապետ Սիրականի հովանավորն ու թևեր տվողը, ինչը չի թաքցնում նաև այդ հանցագործը, բայց Գնել Սանոսյանը չունի անսահման հնարավորություններ։
Նույնիսկ Մարտունու ՔՊ-ական համայնքապետը հաշվի չի նստում Գնելի ցանկությունների հետ ու լուրջ չի վերաբերվում նրան, էլ ուր մնաց իրավապահ մարմիններում նրա հովանավորությունը գործի»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան