Ֆրանսիայում փոթորկի պատճառով ավելի քան 160 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության
![]() Ֆրանսիայում «Օսթին» փոթորկի պատճառով շուրջ 161 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Տարերքն առավելապես հարվածել է Բրետանի, Նորմանդիայի և Լուարայի երկրամասերին։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն՝ հղում կատարելով էլեկտրացանցերի օպերատոր Enedis ընկերությանը։ Մասնավորապես, Բրետանում առանց էլեկտրաէներգիայի է մնացել 128 հազար տնային տնտեսություն, Լուարայի երկրամասում՝ 19 հազար, իսկ Նորմանդիայում՝ 14 հազար։ Հաղորդվում է, որ փոթորիկն այսօր կանցնի Լա Մանշ նեղուցով՝ ուժգին քամիներ բերելով Ֆրանսիայի հյուսիս-արևմուտք։ Հատկապես բարդ եղանակային պայմաններ են սպասվում Բրետանի և Նորմանդիայի ափամերձ շրջաններում, որտեղ քամու պոռթկումների արագությունը կհասնի 100-130 կմ/ժ-ի, իսկ բաց ծովահրվանդաններում՝ 140-150 կմ/ժ-ի։ Ներկայումս Ֆրանսիայի 23 դեպարտամենտում ուժեղ քամու վտանգի պատճառով գործում է նարնջագույն նախազգուշացում։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
