Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2026 թ.

«Սա հերթական հարձակումից առաջ կեղծ ժողովրդավարության շղարշ է»․ Կարապետ Պողոսյան

76
Այսօր, 14:48
«Սա հերթական հարձակումից առաջ կեղծ ժողովրդավարության շղարշ է»․ Կարապետ Պողոսյան

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին օրերին Հայաստանյան դատարանների կողմից եկեղեցանպաստ որոշումները մեղմ ասած հավատ չեն ներշնչում, մասնավորապես Գևորգ Սարոյանի, Ասատրյանի, Թախմազյանի մասով կայացված որոշումները դատական անկողմնակալության, դատավորների հավատացյալ կամ արդարամիտ լինելու մասին չեն, ինչպես ասում էր մեկը՝ «Չկա Հայաստանում մի դատավոր, ով կհանդգնի իրեն հակառակվել»։
Ուստի, կարծում եմ, սա հերթական դիվային հարձակումից առաջ հերթական կեղծ ժողովրդավարության շղարշն է, որը միտված է մեղմացնելու գալիք բռնարարքների ֆոնը։
Վստահ եմ, որ հաջորդ ալիքը եկեղեցու դեմ կլինի ավելի ստոր, ավելի վտանգավոր, առավել նենգ, բնականաբար թուրքական գործոնն ունի նաև մանրակրկիտ մշակված ծրագիր, ինչպես ուներ 2018թ․ ապրիլ֊մայիսին, իսկ ինչպի՞ս դիմագրման ծրագիր ունենք մենք, արդյոք պատրաստ ենք անվերապահ նվիրվել Եկեղեցու պաշտպանությանը, թե կրկին կունենանք պասերով խաղ և հերթական անգամ ազգային շահը, տվյալ դեպքում՝ Հայ Առաքելական Եկեղեցին կստորադասվի ինչ որ բիզնես գաղափարի...
Զգոն լինել է պետք»։

Աղբյուրը`   Կարապետ Պողոսյան