«Որոշ ուժերի դուր չի գալիս Մոսկվայի և Բաքվի ռազմավարական դաշինքը»․ Զախարովա
![]() Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ռազմավարական դաշինքային բնույթ ունեն, և կան ուժեր, որոնց դա դուր չի գալիս։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք պետք է հիշենք, որ Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները ռազմավարական դաշինքային բնույթ ունեն։ Իհարկե, կան ուժեր, որոնց դա դուր չի գալիս», - ասել է Զախարովան։ Նրա խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները խորքային իմաստ են պարունակում։ «Դա մեր ընդհանրության պատմական ժամանակաշրջանն է, երբ մենք ընդհանուր պետության մաս էինք կազմում։ Դա մեր փոխազդեցության խորը պատմությունն է, մարդկանց միջև շփումների, պատմական մարտահրավերների, որոնց հետ բախվել ենք», - հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։ «Նման դաշինքը որոշակի ուժերի մոտ թշնամանք և միջամտելու ցանկություն է առաջացնում։ Մենք չպետք է թույլ տանք, որ սա տեղի ունենա։ Յուրաքանչյուր թեմայի հետ փոխազդեցության մեջ կան խնդրահարույց հարցեր՝ լինի դա միջազգային հարաբերություններ, թե անձնական կյանք։ Հարցն այն է, թե ինչպե՞ս լուծել դրանք։ Իհարկե, մենք պետք է ելնենք այս հարցերը մեր հարաբերությունների կարգավիճակին համապատասխան լուծելու անհրաժեշտությունից», - ասել է դիվանագետը։ Ավելի վաղ Ադրբեջանում չեղարկվել էին ՌԴ մասնակցությամբ միջոցառումները, ռուս լրագրողներ Իգոր Կարտավիխը և Եվգենի Բելոուսովը, ինչպես նաև Ռուսաստանի ութ այլ քաղաքացիներ ձերբակալվել և կալանավորվել էին չորս ամսով։ Ադրբեջանն ու Ռուսաստանը փոխանակվել են բողոքի նոտաներով, իսկ դեսպանները կանչվել են ԱԳՆ։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
