Ադրբեջանը չեղարկում է ՌԴ միջոցառումները
![]() Ադրբեջանական АПА գործակալությունը, հղում կատարելով այդ երկրի մշակույթի նախարարությանը, գրում է, որ չեղարկվում են Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում նախատեսված բոլոր միջոցառումները (համերգներ, փառատոներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ)։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եկատերինբուրգում մի խումբ ադրբեջանցիներ ձերբակալվել են 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք ծանր հանցագործությունների կասկածանքով: Նրանք ներգրավված են եղել պատվիրված սպանությունների և սպանության փորձերի մեջ, հաղորդել էր Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի մամուլի ծառայությունը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունների կապակցությամբ․ «Մենք խորը մտահոգություն ենք հայտնում հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգում ադրբեջանցիների տների վրա Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից իրականացված խուզարկությունների կապակցությամբ, որոնց արդյունքում մեր հայրենակիցները զոհվել են, ոմանք ստացել են ծանր վնասվածքներ, իսկ ինը մարդ ձերբակալվել է»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
