Փենթագոնն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին
![]() ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հայաստանի ուղղությամբ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին տեղեկատվությունը, որի մասին հրապարակում էր արել ռուսական RT գործակալությունը։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից։ «ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը՝ օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի տվել պաշտոնական արձագանք։ Ավելի վաղ, ռուսական RT լրատվական գործակալությունը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ բանակի լոգիստիկ հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից զինտեխնիկա և տարբեր նշանակության սարքավորումներ տեղափոխել Հայաստանի «Զառ» զորավարժարան՝ հայ-ամերիկյան հավանական զորավարժությունների համար։ Ըստ հրապարակված տվյալների՝ տեխնիկայի տեղափոխումը նախատեսված է հուլիսի 16-ից օգոստոսի 7-ը, իսկ վերադարձը Գերմանիա նախատեսվում է օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը։ Նշվում է, որ տեխնիկան Հայաստան է տեղափոխվելու Վրաստանի տարածքով, քանի որ տրանսպորտային երթուղին չի կարող անցնել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով՝ դիվանագիտական թույլտվությունների բարդությունների պատճառով։ |
«Իրո՞ք կարծում եք, որ ստատուս գրելով հայրենիք եք փրկում»․ Վահան Հովհաննիսյան
2316:12«Ֆրանսիան ուրանի նոր աղբյուրներ է փնտրում»․ Հակոբ Բադալյան
3716:06«Առաջիկա մեկուկես-երկու տարվա ընթացքում մեզ համար ծանրագույն ժամանակներ են լինելու»․ Նաիրի Հոխիկյան
6115:48«Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են»․ Ուշակով
8515:31«Իրանը խոստանում է կոշտ պատասխան տալ ցանկացած սպառնալիքի»․ Հոսեյն Սալամի
9315:19Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան
8115:01