«Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են»․ Ուշակով
![]() ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի հենց որ անհրաժեշտություն լինի։ Այս մասին, ռուսական «Կոմերսանտի» փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա պարզաբանել է, որ ռուսական կողմը պատրաստվում է հանդիպմանը, և թեման քննարկվում է Վաշինգթոնի հետ։ Նրա խոսքով, ներկայումս երկու երկրների միջև շփումները տեղի են ունենում «այլ մակարդակներով»։ «Հանդիպումը կամ հեռախոսազրույցը կարելի է բավականին արագ կազմակերպել, բայց ես դեռ որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել»,- հավելել է նա։ Մարտի 13-ի երեկոյան Մոսկվայում փակ բանակցություններ են տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովի միջև։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը պարոն Ուիթկովի միջոցով «տեղեկատվություն և լրացուցիչ ազդանշաններ է փոխանցել նախագահ Թրամփին»։ Թրամփը մարտի 13-ին կայացած հանդիպման արդյունքները գնահատել է որպես «շատ լավ և արդյունավետ»։ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացին հանդիպելուց առաջ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը համաձայնել է դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում, բայց պայմանով, որ դա կբերի երկարաժամկետ խաղաղության։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
