«Այժմ շատ կարևոր է, որ եվրոպացիներն ու ամերիկացիները գործեն միասին»․ Բերբոք
![]() Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հետ Ուկրաինայի հարցով բանակցություններում չգնալ զիջումների, որոնք համաձայնեցված չեն ԵՄ-ի հետ։ Այս մասին հայտնում է Tagesschau-ն։ «Այժմ շատ կարևոր է, որ եվրոպացիներն ու ամերիկացիները գործեն միասին և համաձայնեցված»,- ասել է Բերբոքը՝ Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը։ Նախարարը չի քննադատել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների սպասվող զրույցը՝ այն անվանելով «գործընթացի մաս»։ Նա նշել է, որ բոլոր բանակցությունների հիմքում պետք է լինի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսազրույցը նախատեսված է մարտի 18-ին, սակայն մանրամասներ չի հաղորդել։ Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույց կունենա մարտի 18-ին։ Նա հայտարարել էր, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ տարածքների ու էլեկտրակայանների նկատմամբ վերահսկողության հարցը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
