«Պուտինի հետ հեռախոսազրույցը տեղի կունենա մարտի 18-ին»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 18-ին հեռախոսազրույց կունենա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Reuters-ը։ Այս մասին նա լրագրողներին ասել է ինքնաթիռում՝ Ֆլորիդայից Վաշինգթոն չվերթի ժամանակ։ Թրամփը հայտնել է, որ մտադիր է զրույցի ընթացքում բարձրացնել տարածքների հարցը՝ ուկրաինական հակամարտության համատեքստում, ինչպես նաև քննարկել ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը։ Նրա խոսքով՝ հանգստյան օրերին «շատ աշխատանք» է կատարվել: «Ուզում ենք տեսնել, թե արդյո՞ք կարող ենք վերջ տալ այս պատերազմին։ Միգուցե կարող ենք, միգուցե՝ ոչ, բայց կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություններ ունենք»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Նախօրեին Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն ասել էր, որ հեռազրույցը կարող է տեղի ունենալ այս շաբաթվա ընթացքում։
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
