«Առաջիկա մեկուկես-երկու տարվա ընթացքում մեզ համար ծանրագույն ժամանակներ են լինելու»․ Նաիրի Հոխիկյան
![]() Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Ի՞նչ է լինելու սրանից հետո. Այս հարցը վերջին երկու օրը ինձ տալիս են մեր բազմաթիվ հայրենակիցներ։ Վստահ եմ, շատերն են իրար հարցնում' լսելով Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների պայմանավորվածությունների մասին։ Բացենք փակագծերը։ Հաշվարկը հետևյալն է։ Ավարտելով պայմանագրի կետերի քննարկումները' երկու կառավարությունները պայմանավորվել են փոխել Հայաստանի Սահմանադրությունը և միջազգային դատարաններից հետ կանչել միմյանց դեմ հայցերը։ Այս վերջինով Հայաստանը փաստացի կհերքի, որ Ադրբեջանը հանցանք է կատարել մարդկության դեմ Արցախում։ Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրությունը փոխելուն, ապա Նիկոլը ունի կոնկրետ մեկ ճանապարհ, որով կամ կկարողանա վերարտադրվել ու շարունակել քանդել Հայաստանը, կամ հեռանալ և հետագա բոլոր աղետների մեղքը բարդել նոր իշխանությունների վրա։ Կարծում եմ, Նիկոլը կհայտարարի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին և միաժամանակ դա կհարմարացնի խորհրդարանական ընտրությունների հետ։ Նիկոլը կհայտարարի, որ դա իր վստահության հանրաքվեն է, և եթե ժողովուրդը իրեն դեմ լինի, դեմ է լինելու նաև նոր Սահմանադրությանը, իսկ եթե կողմ է իրեն, ապա պետք է քվեարկի նոր Սահմանադրության օգտին։ 1. Ժողովուրդը կարող է կողմ քվեարկել Նիկոլին և հետևաբար նաև նոր Սահմանադրությանը՝ կրկին հնարավորություն տալով ՔՊ-ին՝ ավերելու Հայաստանի վերջին պատառիկները։ Այս դեպքում Հայաստանը կհրաժարվի Արցախից վերջնականապես, կհրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, կկալանավորվեն Արցախի ազատագրմանը մասնակցած բոլոր գործիչները, կարգելվի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ցանկացած խոսք, կլինի իսկական բռնապետություն, իսկ երկիրը կդառնա հատակի շոր։ Մի քանի տարի անց Հայաստանում կմնա լավագույն դեպքում 500-600 հազար հայ, հետևաբար, կքանդվի ու կկործանվի Հայոց վերջին պետականությունը։ 2. Ժողովուրդը կարող է դեմ քվեարկել Նիկոլին և հետևաբար նաև նոր Սահմանադրությանը։ Այդ դեպքում Նիկոլն իր ՔՊ-ով կհեռանա՝ հետագա բոլոր աղետների մեղքը բարդելով ժողովրդի ու նոր իշխանությունների վրա։ Բնականաբար, Ադրբեջանը կհայտարարի, թե Հայաստանում իշխանության են եկել ռևանշիստները, ուստի ինքը չեղարկում է Նիկոլի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները խաղաղության մասին ու կհարձակվի։ Մենք, իհարկե, կարող ենք պայքարել և հաղթել, կարող ենք նաև պարտվել։ Բոլոր դեպքերում Նիկոլը Թուրքիայում ապաստան կստանա ու այնտեղից կհայտարարի, որ ինքը խաղաղություն էր ուզում, բայց հայ ժողովուրդը ընտրեց պատերազմ։ Ինչ էլ լինի, առաջիկա մեկուկես-երկու տարվա ընթացքում մեզ համար ծանրագույն ժամանակներ են լինելու։ Մյուս կողմից, չեմ բացառում, որ Նիկոլն ու Ալիևը կարագացնեն գործընթացները։ Ադրբեջանը կարող է հարձակվել արդեն այս ապրիլին կամ մայիսին։ 1-2 օրվա կռիվ կլինի, որը կկանգնի Նիկոլի հայտարարությամբ, թե պիտի արագ փոխենք մեր Սահմանադրությունը, որպեսզի պատերազմ չլինի։ Ու որպեսզի անցկացնի մահվան սահմանադրությունը, Նիկոլը հրաժարական կտա և կնշանակի արտահերթ ընտրություններ։ Շարունակությունը արդեն վերևում նշել եմ 1-ին և 2-րդ կետերով։ Ազգային քաղաքական և ռազմական մոբիլիզացիան անհրաժեշտություն է մեզ համար, որ կարողանանք դիմակայել պլանավորված աղետին»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |
«Իրո՞ք կարծում եք, որ ստատուս գրելով հայրենիք եք փրկում»․ Վահան Հովհաննիսյան
2316:12«Ֆրանսիան ուրանի նոր աղբյուրներ է փնտրում»․ Հակոբ Բադալյան
3716:06«Առաջիկա մեկուկես-երկու տարվա ընթացքում մեզ համար ծանրագույն ժամանակներ են լինելու»․ Նաիրի Հոխիկյան
6115:48«Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են»․ Ուշակով
8515:31«Իրանը խոստանում է կոշտ պատասխան տալ ցանկացած սպառնալիքի»․ Հոսեյն Սալամի
9315:19Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան
8115:01