«Չեմ պատրաստվում հրաժարական տալ»․ Վուչիչ
![]() Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը չի պատրաստվում հրաժարական տալ երկրում ընթացող բողոքի ակցիաների ֆոնին։ Այդ մասին նա հայտարարել է Բելգրադում ընդդիմության խոշոր հանրահավաքից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է թելեգրամյան Politika Strany ալիքը։ Վուչիչի խոսքով, բանակը գնահատել է, որ Բելգրադում ցույցերին մասնակցել է 88 հազար մարդ, մինչդեռ ոստիկանությունը մասնակիցների թիվը գնահատել է 107 հազար։ Նա նշեց, որ այդ թվերը շատ ավելի ցածր են, քան իրենք՝ ընդդիմության կողմից վկայակոչվածները։ Վուչիչն ընդգծել է, որ հանրահավաքների ընթացքում եղել են օրենքի և կարգի խախտումներ։ «56 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Տարբեր իրավախախտումների համար ձերբակալվել է 22 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրատարակությունը նշում է, որ բողոքի ցույցերի ընթացքում օգտագործվել է ավելի քան 60 պայթուցիկ սարք։ Երկրում բողոքի ցույցերը սկսվել են Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Նոյեմբերի 1-ին կայարանի բետոնե ծածկի փլուզման հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել, զոհեր են եղել։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
