Հութիները հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցելու պատրաստակամության մասին
![]() Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, եթե Վաշինգթոնը համապատասխան մտադրություն ցուցաբերի։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով շարժման անանուն ներկայացուցչին։ «Ամերիկյան ագրեսիան չարդարացված հարձակում է և մեր ինքնիշխանության խախտում։ Բանակցությունների ուղիները կարող են բաց լինել, մենք միշտ աջակցել ենք երկխոսությանը»,- ասել է շարժման ներկայացուցիչը։ Միաժամանակ, հեռուստաալիքի զրուցակիցը նշել է, որ հութիները պատրաստ են խաղաղության, եթե կարգավորման «լուրջ փորձ» արվի։ Անսար Ալլահի խոսնակը նաև զգուշացրել է, որ «ագրեսիան թույլ չի տա Վաշինգթոնին հասնել իր նպատակներին»։ «Մեր պատասխանը ԱՄՆ-ի գործողություններին կլինի կոշտ և զսպող»,- հավելել է նա։ Հիշեցնենք՝ մարտի 15-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Եմենում հութիների դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին։ Շարժման Առողջապահության նախարարության տվյալներով՝ ԱՄՆ ավիահարվածների հետեւանքով զոհվել է 31 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
