Երևան`   +21 °C
Այսօր`   Կիրակի, 16 մարտի, 2025 թ.

«Այս ընտրությունները Գյումրու քաղաքապետ ընտրելու մասին են, ոչ թե որևէ մեկին ռադ անելու»․ Արամ Սարգսյան

82
Այսօր, 14:24
«Այս ընտրությունները Գյումրու քաղաքապետ ընտրելու մասին են, ոչ թե որևէ մեկին ռադ անելու»․ Արամ Սարգսյան

«Դեռ քարոզարշավը չսկսած, որոշ դաշտեր են ձևավորվում Գյումրիում, ովքեր ասում են՝ եկել ենք Գյումրի, որպեսզի հաղթենք, հետո գնանք և հաղթենք Երևանում ու քշենք էսօրվա իշխանություններին, կամ ռադ անենք դրանց Հայաստանից»,- Գյումրիում մեկնարկած քարոզարշավի շրջանակներում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ «Կա մի ուրիշ խումբ էլ, որ ասում է՝ մենք Երևանում քշեցինք նախկիններին, հիմա էլ եկել ենք Գյումրիից ռադ անենք նախկիններին։ Բայց այս ընտրությունները Գյումրիի քաղաքապետ ընտրելու մասին են, ոչ թե որևէ մեկին ռադ անելու»,- ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունները միասնական «Եվրադաշինք» անվամբ դաշինքովմասնակցում են Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին, նրանց թեկնածուն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն է։