Պարզվել է 19-ամյա տղային դանակահարողի ինքնությունը․ նա 17 տարեկան է
![]() Մարտի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մարշալ Բաբաջանյան փողոցի 9 հասցեի մոտ տեղի ունեցած դանակահարության հետևանքով «ձախ դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Տարոն Ս․-ն է, ում նույն օրը ժամը 14։30-ի սահմաններում Ալմա Աթայի փողոցի 2/10 հասցեի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը կտրող-ծակող առարկայով հարվածել է՝ պատճառելով մարմնական վնասվածք: Ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ Տարոն Ս․-ի մարմնական վնասվածքը պատճառել է Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Ա․ Հ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ Ա.Հ․-ին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
