Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 16 մարտի, 2025 թ.

«Իրո՞ք կարծում եք, որ ստատուս գրելով հայրենիք եք փրկում»․ Վահան Հովհաննիսյան

129
Այսօր, 16:12
«Իրո՞ք կարծում եք, որ ստատուս գրելով հայրենիք եք փրկում»․ Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի անկեղծ հարց տամ էլի.
Դուք իրո՞ք կարծում եք, որ ստատուս գրելը փաստում է Ձեր քաղաքական ու քաղաքացիական ահանդուրժողականության մասին:
Դուք իրո՞ք կարծում եք, որ ստատուս գրելը «ինչ որ բան» արած լինելու, խիղճը հանգստացնելու, արժանապտվորեն Ձեր երեխաների աչքերին նայելու, գիշերը հանգիստ քնելու արդյունավետ միջոց է:
Դուք իրո՞ք կարծում եք, որ հայ մնալու, մարդ ու տղամարդ մնալու չափանիշ են ստատուսների լայքերն ու քոմենթները, դրանց քանա՞կն է, որ Ձեզ տալիս է այդպիսի զգացողություն:
Դուք իրո՞ք կարծում եք, որ Ձեր հայրենասիրության առհավատչյան այս կամ այն քաղաքական ուժի տեսախցիկում երևալը և իշխանությանը «սուր» քննադատություն հասցեագրելն է:
Դուք իրո՞ք կարծում եք, որ հայրենիքի կորստից հետո Ձեզ արդարացնելու համար Ձեր ստատուսները վկայակոչելը բավարար է լինելու:
Դուք իրո՞ք կարծում եք, որ ստատուս գրելով գործ եք անում, իշխանություն եք հեռացնում, հայրենիք եք փրկում:
Եթե այո, ապա հիասթափոցնեմ ձեզ. դուք անտարբերների ստվար զանգվածից ոչնչով չեք տարբերվում»: