Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ.

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

92
Այսօր, 11:25
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգութան հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթսի նախօրեի գրառմանը: «Նախագահ Թրամփի ազգային անվտանգութան հարցերով խորհրդական Մայք Ուոլթսն ընդգծել է ոչ միայն Սպիտակ տան հանձնառությունը Կովկասում խաղաղության ու Խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում, այլև որ հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալները պետք է ազատ արձակվեն, այդ թվում՝ իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանը ևս պետք է ազատ արձակվի»,- նշել է փաստաբանը։

Նա դիմելով Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԳՆ-ին ու Արարատ Միրզոյանին՝ գրել է. «Հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, տեսեք նախագահ Դոնալդ Թրամփի ԱԱ հարցերով խորհրդական Մայք Ուոլթսի գրառումը, նա ընդգծում է ոչ միայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու անհրաժեշտության, բայց նաև հայ քրիստոնյա բանտարկյալների ազատ արձակման մասին։

Ես հավատում եմ, որ Դուք լիովին համաձայն եք այս հարցով Թրամփի աշխատակազմի դիրքորոշմանը»։