Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ.

«Առկա է ռուս-ամերիկյան դիրքորոշումների առաջին մերձեցումը»․ Գարիկ Քեռյան

116
Այսօր, 10:18
«Առկա է ռուս-ամերիկյան դիրքորոշումների առաջին մերձեցումը»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփի հատուկ ներկայացուցիչ Վիտկոֆի և Պուտինի հանդիպումից հետո երեք հայտարարություն, որն արժանի է ուշադրության: Առաջին-Ուկրաինայի բանակցությունները դրական միտում են ցույց տալիս՝ շուտով կնքվելիք խաղաղության համաձայնագրի հույսով, ասում է Վիտկոֆը: Երկրորդ-Ուկրաինայի հարցով շփումների շրջանակներում քննարկվում է «Սև ծովի վերաբերյալ պոտենցիալ համաձայնագիրը» և ռուսներով բնակեցված տարածքների խնդիրը: Երրորդ-Նա ասել է, որ տեսնում է Ռուսաստանի կառուցողական դիրքորոշումը ուկրաինական կարգավորման հարցում, նա հերքել է ենթադրյալ ոչ անկեղծության մասին պնդումները, որ արվում են Եվրոպայում:
«Ցավում եմ, երբ մարդիկ նման գնահատականներ են տալիս՝ չունենալով անհրաժեշտ առաջին ձեռքից տեղեկություններ»: Այս հայտարարությունները հիմք են տալիս ասելու, որ առկա է ռուս-ամերիկյան դիրքորոշումների առաջին մերձեցումը»:

Աղբյուրը`   Գարիկ Քեռյան