«Ադրբեջանը բռնել է բանակցային նեռվը և Փաշինյանին գցել կախման մեջ»․ Վլադիմիր Մարտիրոսյան
85
Այսօր, 13:00
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի ՊՆ-ն երեկ երեք հայտարարություն տարածեց առ այն, որ Ադրբեջանի դիրքերը կրակի տակ են: Հայտարարություններում նշվում էին կրակի ուղղությունները, ժամերը: Բնականաբար ՀՀ ՊՆ-ն հերքում և դրանք որակում էր իրականությանը չհամապատասխանող: Այսօր արդեն ԵՄ սահմանային դիտորդական առաքելությունը ևս հերքել է Ադրբեջանի տարածած կեղծ լուրերը հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին։ Հիշեցնեմ, որ սա հենց այն առաքելությունն է, որը դիտարկվում և համարվում էր Խաղաղության համաձայնագրով որպես չհամաձայնեցված կետ, իսկ այսօր արդեն համաձայնեցված՝ սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու մասով: Փաստացի պատկերը հետևյալն է : Նախ Ադրբեջանը շտապեց առաջինը հայտարարել «Խաղաղության պայմանագիր» կոչվածի այս փուլի ավարտման և փոխադարձ համաձայնեցման մասին: Դրանից հետո այլևս համաձայնեցվածի և բանակցային խելացի և ուժեղ դիրքավորման հաշվին սկսեց խորացնել իր շահերն արդեն գետնի վրա ունենալով երկու նպատակ 1. Արագացնել երրորդ երկրների ուժեր չտեղակայելու կետի իմպլեմենտացիան 2. Ցուցադրել Հայաստանի ռազմականացման և զինման հանգամանքը, որպես վտանգ ակնկալվող «Խաղաղության համաձայնագրին»: Այսինքն վերջին երկու կետերը, որոնց համաձայնվել է պաշտոնական Երևանը փաստացի դարձնելով ոչ թե կետ, որոնք համաձայնեցված են և ի կատար կածվեն պայմանագրի կնքումով, այլ կետեր, որոնք Ադրբեջանը կստիպի իրականացնել մինչ պայմանագրի կնքումը, դրանք դարձնելով նախապայման: Ադրբեջանը փաստացի բռնել է բանակցային նեռվը և Փաշինյանին գցել խորը կախման մեջ իր կողմից փափագված որևէ «թղթից», որի անունը ինչ կուզի կդնի և դրանով կփորձի իր իշխանության երկարաձգման կամ վերարտադրության պարտիա խաղարկել ներքին քաղաքականության մեջ: Սա մեկ բանի ցուցիչ է՝ Հայաստանի կախումը ի դեմս Փաշինյանի իշխանության ոչ թե 70 կամ 80 տոկոսանոց է Ադրբեջանի քմահաճույքներից ու շահերից այլ ամբողջ 100 տոկոսանոց: Սա է նաև պատճառը, որ Փաշինյանի վերջին երկու օրերի արտաքին շփումները՝ աղերս ու խնդրանք են առ այն, որ իր կողմից ստեղծված և աղերսված «խաղաղության թղթին» աջակցություն հայտնեն արտաքին կենտրոնները և դրանով գոնե Ադրբեջանը «մեծահոգություն» դրսևորի և նախապայմանների խորացում չանի: Ադրբեջանի երեկվա ՊՆ ռելիզների իմաստն ու քաղաքական նշանակությունը հենց պատասխան էր արտաքին վեկտորներին առ այն, որ իր բանակցային դիրքավորումը մնում է նույնը՝ քաշել, մաշել և հնարավորինս շատ բան պոկել նրանից, ով առանց այն էլ իր բռի մեջ է և 100 տոկոսով կախված իր կամքից նույնիսկ ներհայաստանյան բոլոր գործընթացներում: Ալիևի գերակայությունը մնում է նույնը՝ այն ինչ նա ունի որպես բանակցված արդեն իր գրպանում է, հաջորդիվ իր շահերի խորացման երկու ուղղություններն են՝ Հայաստանի տոտալ ապառազմականացումը, Զանգեզուրի միջանցքը այն տեսքով և կերպով, որ տեսքով և կերպով ինքը պատկերացնում է: Սա է այն բանակցվածն ու աղերսվածը, որը մեզ փորձում են ներակայացնել որպես «Խաղաղության համաձայնագիր», ինչի կենսունակությունը նույնիսկ երկու օր չտևեց»: