Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ.

«Փոստանջյանին էլեկտրոնային գրություն են հասցեագրել, որի ֆայլն ունի «turq zaruhi postanjyan» անվանումը». Արսեն Բաբայան

95
Այսօր, 13:24
«Փոստանջյանին էլեկտրոնային գրություն են հասցեագրել, որի ֆայլն ունի «turq zaruhi postanjyan» անվանումը». Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալությունից էլեկտրոնային փոստի միջոցով «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին էլեկտրոնային գրություն են հասցեագրել, որի ֆայլն ունի հետևյալ անվանումը՝ «turq zaruhi postanjyan»։
Զարուհին էլ արդարադատության նախարար և պետ․ռեգիստրի գործակալության ղեկավար կանանց պատասխանատվության է կանչում իրեն ԹՈՒՐՔ անվանելու համար։
Ինչ-որ բան ինձ հուշում է, որ այդ՝ «turq zaruhi postanjyan» անվանումով ֆայլի բովանդակությունը վերաբերվում է պետական ՏՈՒՐՔ վճարելուն կամ չվճարելուն»:

Աղբյուրը`   Արսեն Բաբայան